Արաղչի. Միջազգային համակարգը պետք է վերադառնա իրական և արդար բազմակողմանիության
Ռուսական «Կոմերսանտ» թերթի համար գրած հոդվածում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադառնալով Թեհրան-Մոսկվա հարաբերություններին, այս հարաբերությունները բնութագրել է որպես «պատասխանատու և կայուն գործընկերության» օրինակ՝ նոր միջազգային կարգի ձևավորման ճանապարհին։ Գործընկերություն, , որն ըստ նրա, հիմնված է ոչ թե հատվածային նկատառումների, այլ պատմական, աշխարհաքաղաքական կապերի և երկու ժողովուրդների երկարատև շահերի վրա։
Ըստ Pars Today-ի՝ Արաղչին, անդրադառնալով միջազգային համակարգում տեղի ունեցող խորը զարգացումներին, ընդգծել է, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները աստիճանաբար, բայց շարունակ խորացել են վերջին տասնամյակների ընթացքում և նոր փուլ են մտել «Փոխադարձ հարաբերությունների հիման վրա պայմանագրի» ստորագրմամբ։ Նրա խոսքով՝ այս գործընթացի խթանումը «Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի» շրջանակում ցույց է տալիս երկու երկրների վճռականությունը՝ քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկարաժամկետ համագործակցություն սահմանելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարը հարևանական դիվանագիտությունը համարելով Թեհրանի արտաքին քաղաքականության կայուն առանցք Ռուսաստանը ներկայացրեց որպես Եվրասիայում և Կասպից ծովում կարևոր հարևան և ազդեցիկ դերակատար գլոբալ հավասարումներում: Այս մոտեցման գործնական վկայություններից են Կասպից ծովում համագործակցությունը, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի զարգացումը և Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցությունը։
Արաղչին նաև ընդգծելով համաշխարհային կարգի վերաբերյալ երկու երկրների տեսակետների համընկնումը, ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան կարևորում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ազգային ինքնիշխանության հարգանքը և անօրինական միջամտությունների մերժումը: Նա արտաիրավական պատժամիջոցների համատեղ փորձը համարեց գործոն անկախ ֆինանսական մեխանիզմների ոլորտում համագործակցությունը ամրապնդելու և տնտեսական դիմադրողականությունը բարձրացնելու համար։
Արաղչիի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի ակտիվ ներկայությունը BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության նման կառույցներում, արտացոլում է միաբևեռ կարգից դուրս գալու և իրական ու արդար բազմակողմանիության ուղղությամբ շարժվելու ընդհանուր կամքը. կարգ, որտեղ համագործակցությունը փոխարինում է գերիշխանությանը, իսկ երկխոսությունը՝ ճնշմանը։