ԻԻՀ ԱԳ նախարարը՝ Գերմանիայի կանցլերին. Մի փոքր ամաչեք
-
Աբբաս Արաղչի, Իրանի արտգործնախարար
Քննադատելով մարդու իրավունքների հարցում Գերմանիայի երկակի չափանիշները, Իրանի արտգործնախարարն ասել է. «Մի փոքր ամաչեք։ Ավելի լավ կլինի, որ Գերմանիան դադարեցնի իր անօրինական միջամտությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»։
Արձագանքելով Գերմանացի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի կանցլերի հակաիրանական միջամտողական հայտարարություններին Արաղչին հայտարարել է. «Ավելի լավ կլինի, որ Գերմանիան դադարեցնի իր անօրինական միջամտությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ ցեղասպանությանը և ահաբեկչությանը աջակցելը»։
Նա նշել է․ «Երբ Իրանը ջախջախում է ահաբեկիչներին, որոնք սպանում են քաղաքացիական անձանց և ոստիկանների, Գերմանիայի կանցլերը շտապ հայտարարում է, որ բռնությունը թուլության նշան է։ Պարոն Մերց, իսկ ի՞նչ կասեք Գազայում 70 հազար պաղեստինցիների կոտորածին ձեր լիակատար աջակցության մասին»։
Նա հավելել է․ «Իրանցիները հիշում են Գերմանիայի կանցլերի գովասանքն Իսրայելի մասին, երբ անցյալ ամառ ռեժիմը ռմբակոծեց իրանական տներն ու արդյունաբերական կենտրոնները։ Գերմանիայի կանցլերն այն ժամանակ հայտարարեց, որ այդ անօրինական բռնությունը «կեղտոտ աշխատանք» էր, որը Իսրայելը կատարում էր Եվրոպային ծառայելու համար»։
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել էր. «Իրանի ռեժիմի ժամանակն ավարտված է, և կարծում եմ՝ մենք հետևում ենք նրա վերջին օրերին և շաբաթներին»։
Ի պատասխան Եվրախորհրդարանի կողմից իրանցի դիվանագետների մուտքը խորհրդարան արգելելու որոշման, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը չի ձգտում թշնամանքի Եվրամիության հետ, բայց կհակադարձի ցանկացած սահմանափակման»։
Նա նշել է. «Գազայում ավելիք ան երկու տարի շարունակվող ցեղասպանությունը, որը խլել է 70 հազար պաղեստինցիների կյանքը, Եվրախորհրդարանին չի ստիպել որևէ գործողություն ձեռնարկել Իսրայելի դեմ»։
Իրանի արտգործնախարարը նշել է. «Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվում է պատերազմական հանցագործությունների մեղադրանքով, նա ազատորեն թռչում է Եվրոպայի օդային տարածքում։ Սակայն Իրանում ընդամենը մի քանի օրվա անկարգությունները բավարար են, որպեսզի Եվրախորհրդարանը արգելի իրանցի դիվանագետներին մուտք գործել իր խորհրդարան»։