Թեհրանը Մոսկվային և Պեկինին պատմել է Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասնները
Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին:
Այս մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների հաջորդ օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:
«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ: Չինաստանն ու Ռուսաստանը երկու բարեկամ երկրներ են և մեր ռազմավարական գործընկերները: Փետրվարի 7-ին Քազեմ Ղարիբաբադին հանդիպել է Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին ու նրանց տեղեկացրել բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Մենք կշարունակենք խորհրդակցել նրանց հետ»,-Իրանի ԱԳՆ -ի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը: