Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանիին հրավիրել է այցելել Գերմանիա : «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում , Եվրամիության , Գերմանիայի և Իրանի միջև հարաբերություններում նոր էջ է բացվել».-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը :
Չորեքշաբթի փետրվարի 3-ին Թեհրանում Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է .-«Բեռլինը վճռակամ է զարգացնել Թեհրանի հետ հարաբերությունները ՝ քաղաքական , տնտեսական , մշակութային ու համալսարանական ոլորտներում» :
Անդրադառնալով վերջին ամիսներին Թեհրան կատարած իր երկու այցերին , Շտայնմայերը նշել է .-«Այս ժամանակաշրջանում երկու երկրների միջև հարաբերությունները մեծ զարգացում են արձանագրել : Գերմանական խոշոր ընկերությունները ցանկանում են ներկա լինել Իրանի շուկայում ՝ մասնակցելով ներդրումային ծրագրերին» :
«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է , որի դեմ անհրաժեշտ է պայքարել , նամանավանդ , որ վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տվել , որ դա բոլորին ՝ այդ թվում Եվրամիությանն ուղղված սպառնալիք է», հանդիպմանը նշել է Իրանի նախագահը:
«Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերից բացի , Իրանը և Գերմանիան կարող են համագործակցել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների , ի մասնավորի ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցերում».-նկատել է նախագահ ՝ Ռոհանին :
Ողջունելով Եվրամիության անդամ երկրների , հատկապես Գերմանիայի հետ Իրանի բազմակողմանի համագործակցությունների ընդլայնումը , Ռոհանին նշել է.-«Թեհրանը և Բեռլինը վճռակամ են խորացնել քաղաքական , տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցությունները» :
Իրանի նախագահն անդրադարձել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործմանն , ասելով .-«Հետշրջափակումային և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված հնարավորություններից օգտվելով , պետք է զարգացնել երկու երկրի միջև համագործակցությունը : Հատկապես , որ Գերմանիան մի ժամանակ եղել է Եվրամիությունում Իրանի առաջին առևտրային գործընկերը»: