«Սեսին» գիրքը բացահայտում է Իրանի դրոշի պատմությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i243024-Սեսին_գիրքը_բացահայտում_է_Իրանի_դրոշի_պատմությունը
Թեհրանում կայացել է Իրանի դրոշի և ազգային ինքնության պատմության մասին «Սեսին» գրքի շնորհանդեսը։
(last modified 2026-02-19T07:42:02+00:00 )
Փետրվար 19, 2026 10:06 Asia/Tehran
  • «Սեսին» գիրքը բացահայտում է Իրանի դրոշի պատմությունը

Թեհրանում կայացել է Իրանի դրոշի և ազգային ինքնության պատմության մասին «Սեսին» գրքի շնորհանդեսը։

Հղում անելով Mehr News գործակալությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ Համիդ Գրոգանի «Սեսին» գիրքը, որը վերաբերում է Իրանի դրոշի պատմական ընթացքին և դրա ինքնության խորհրդանիշներին, ուսումնասիրում է Իրանի դրոշի ձևավորման և զարգացման գործընթացը սոցիալական և մշակութային զարգացումների համատեքստում և արտացոլում իրանցիների  դիմադրության դերը ազգային խորհրդանիշների պահպանման գործում։

«Սեսին» գիրքը հրատարակվել է երեխաների և դեռահասների շրջանում ազգային ինքնությունը ամրապնդելու նպատակով և փորձում է երիտասարդ լսարանի համար հասկանալի լեզվով ներկայացնել Իրանի պատմության, մշակույթի և ազգային խորհրդանիշների միջև կապը։

Այցելություն Ազգային մանկական թանգարան և մասնակցություն  «Իմ Իրանը» ցուցահանդեսին

Միջոցառման շրջանակներում այցելուները ծանոթացել են «Իմ Իրանը» թեմայով կերպարվեստի 10-րդ ազգային մանկակապատանեկան բիենալեի աշխատանքներին և Երեխաների ու դեռահասների մտավոր զարգացման կենտրոնի Մանկական արվեստի և գրականության ազգային թանգարանի նմուշներին։

Այս մշակութային միջոցառումն անցկացվել է երեխաների և դեռահասների ինքնության և գեղարվեստական գործունեության զարգացման քաղաքականությանը շրջանակներում և արտացոլում է իրանական մշակութային հաստատությունների ուշադրությունը մշակութային կապիտալի ամրապնդման և ազգային հասկացությունները ապագա սերնդին փոխանցելու նկատմամբ: