Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում բեռնվել է հանքանյութերի ռեկորդային ծավալ
https://parstoday.ir/hy/news/iran-i243288-Իրանի_Շահիդ_Ռաջայի_նավահանգստում_բեռնվել_է_հանքանյութերի_ռեկորդային_ծավալ
Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպությունը հայտարարել է երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայի նավահանգստում վերջին մեկ տարում հանքանյութերի բեռնման ռեկորդային ծավալի մասին։
(last modified 2026-02-25T06:32:14+00:00 )
Փետրվար 25, 2026 10:02 Asia/Tehran
  • Շահիդ Ռաջայի նավահանգիստ
    Շահիդ Ռաջայի նավահանգիստ

Իրանի նավահանգստային և ծովային կազմակերպությունը հայտարարել է երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայի նավահանգստում վերջին մեկ տարում հանքանյութերի բեռնման ռեկորդային ծավալի մասին։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ  նավահանգստում հանքանյութերի բեռնման քանակը հասել է 23,500 տոննայի, ինչն ամենամեծ  ծավալն է անցյալ տարվա ընթացքում։
Այս ցուցանիշը վկայում է Շահիդ Ռաջայի նավահանգստում հանքանյութերի բեռնման հզորության աճի և բարելավված կատարողականի և այն մասին, որ հանքանյութերի բեռնման ու արտահանման ընթացքն ակտիվորեն առաջ է գնում, իսկ ենթակառուցվածքները արդիականացվում են։ 
Շահիդ Ռաջայի նավահանգստում հանքանյութերի բեռնման գործողությունների ծավալը առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 17.5 միլիոն տոննա, ինչը 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս նավահանգստում կատարված 12 միլիոն տոննան։