Իրանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i243298-Իրանը_պատրաստ_է_ընդլայնել_ռազմական_համագործակցությունը_Հայաստանի_հետ
ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել ռազմական և պաշտպանական համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ և երկու երկրների միջև հարաբերությունները համարել է պատմական հարևանության և տարածաշրջանային ընդհանուր շահերի վրա հիմնված։
(last modified 2026-02-25T12:30:35+00:00 )
Փետրվար 25, 2026 10:39 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ

ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել ռազմական և պաշտպանական համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ և երկու երկրների միջև հարաբերությունները համարել է պատմական հարևանության և տարածաշրջանային ընդհանուր շահերի վրա հիմնված։

Noornews-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարի հրավերով Թեհրան այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Սորեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերի Մուսավին տարածաշրջանային երկրների միջև համագործակցությունը համարել է անվտանգության և կայունության ամրապնդման գործոն և հայտարարել, որ Իրանը պատրաստ է զարգացնել ռազմական, տեխնիկական և կրթական համագործակցություն Հայաստանի հետ։ Նա արտատարածաշրջանային տերությունների առկայությունը բնութագրել է որպես տարածաշրջանի ազգերի շահերին հակասող և այն համարել անկայունության գործոն։
Անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին և 12-օրյա պատերազմին, Զինված ուժերի շտաբի պետը նշել է, որ Իրանի զինված ուժերը, հենվելով ժողովրդական աջակցության վրա, կարողացան ստիպել թշնամուն հրադադարի խնդրանքով դիմել։ Նա ընդգծել է, որ Իրանը որևէ պատերազմ չի սկսել, բայց վճռականորեն կարձագանքի ցանկացած սխալի։
Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ 
ՀՀ պաշտպանության նախարարը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը, անդրադարձել է երկու երկրների հարևանությանը և ընդգծել կայուն սահմանների պահպանման ու երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման կարևորությունը։