Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ/Արաղչին հանդիպել է Օմանի իր գործընկերոջը
https://parstoday.ir/hy/news/iran-i243312-Իրան_ԱՄՆ_անուղղակի_բանակցություններ_Արաղչին_հանդիպել_է_Օմանի_իր_գործընկերոջը
Ժնևում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա օմանցի գործընկերոջ հանդիպումը և մեկնարկել է Իրան-ԱՄՆ անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլը։
(last modified 2026-02-26T14:38:33+00:00 )
Փետրվար 26, 2026 18:08 Asia/Tehran
  • Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ/Արաղչին հանդիպել է Օմանի իր գործընկերոջը

Ժնևում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա օմանցի գործընկերոջ հանդիպումը և մեկնարկել է Իրան-ԱՄՆ անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլը։

Tasnim  գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ժամանել են Ժնև՝ մասնակցելու անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլին, որն անցկացվում է Օմանի միջնորդությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ով  մեկնել է Ժնև՝ մասնակցե լու բանակցություններին,  չորեքշաբթի երեկոյան հանդիպել է Օմանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Բադր ալ-Բուսաիդիի հետ։

Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ  նախարարները քննարկել են վերջին զարգացումները և վերանայել այն տեսակետներն ու առաջարկները, որոնք իրանական կողմը կներկայացնի՝  միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար՝ հիմնվելով բանակցությունների նախորդ փուլում համաձայնեցված ուղեցույցների վրա։

Օմանի դիվանագիտական ծառայության տվյալներով՝ այսօր առավոտյան ալ-Բուսաիդին պետք է հանդիպի ամերիկյան բանակցային թիմի հետ՝ Իրանի տեսակետը փոխանցելու և ամերիկյան կողմի գաղափարներն ու առաջարկները լսելու համար։