Արաղչի. Իրանը վրեժ կլուծի ազգային ենթակառուցվածքների վրա հարձակման հանցագործության համար
Մարտ 12, 2026 10:16 Asia/Tehran
Pars Today - Իրանի արտգործնախարարն ասել է. Մեր հզոր զինված ուժերը վրեժ կլուծեն ազգային ենթակառուցվածքների վրա հարձակման հանցագործության համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին չորեքշաբթի երեկոյան իր X-net հաշվին գրառման մեջ գրել է. Մեր հզոր զինված ուժերը վրեժ կլուծեն ազգային ենթակառուցվածքների վրա հարձակման հանցագործության համար։
Նա ընդգծել է. Իրանի ազգային ենթակառուցվածքները թիրախավորվել են։ Այս անգամ Իրանի ամենահին բանկի մասնաճյուղերից մեկը ռմբակոծվել է, երբ այն լի էր աշխատակիցներով. աշխատակիցներ, որոնք փորձում էին ապահովել, որ իրանցի ժողովուրդը բարիքներով լի սեղան ունենա Նովրուզի շեմին։