Բաղայի. ԱՄՆ-ը ըմբոստ դերակատար է և սպառանլիք համաշխարհային խաղաղության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i243736-Բաղայի._ԱՄՆ_ը_ըմբոստ_դերակատար_է_և_սպառանլիք_համաշխարհային_խաղաղության_համար
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Շինհուա լրատվական գործակալության հետ զրույցում ասել է.
(last modified 2026-03-14T11:40:11+00:00 )
Մարտ 14, 2026 15:10 Asia/Tehran
  • Բաղայի. ԱՄՆ-ը ըմբոստ դերակատար է և սպառանլիք համաշխարհային խաղաղության համար

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Շինհուա լրատվական գործակալության հետ զրույցում ասել է.

ԱՄՆ-ը միջազգային համակարգում ըմբոստ դերակատար է և ազատ առևտրի խափանումների ու միակողմանի պատժամիջոցների գործադրման հարցում ունի երկար պատմություն, ինչը դարձել է լուրջ սպառնալիք համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։

Այս ագրեսիվ գործողությունը չի կարող արդարացվել ոչ մի պատճառաբանությամբ կամ միջազգային իրավունքի ոչ մի օրենքով, դա խաղաղության խախտում է, և Իրանի ժողովուրդը վճռական է ինքնապաշտպանվել ինչքան անհրաժեշտ է։

Իրանը հարուստ քաղաքակրությամբ երկիր է, որը երբեք չի հանձնվի, նույնիսկ եթե ներքաշված լինի անարդար պատերազմի մեջ։

Մենք պատերազմի սկսողը չէինք։ Այս պատերազմը ԱՄՆ-ի ընտրությունն էր։ Իսրայելի սխալ հաշվարկների պատճառով միգուցե նրանք ենթադրում էին, որ կարող էին հեշտությամբ ստիպել Իրանին հանձնվել։

Տարածաշրջանի երկրները լավ հասկացել են, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն խաղաղություն և կայունություն չի բերել, այլև ավելի շատ խնդիրներ է ստեղծել։