Գեներալ Մուսավի․ Իրանական հրթիռների խոցումների ցուցանիշը կրկնապատկվել է / Ագրեսորի պատիժը շարունակվում է
ParsToday- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարը զեկուցել է իրանական հրթիռների խոցումների ցուցանիշի վերաբերյալ։
Ըստ ParsToday-ի հաղորդման՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին գրել է․
«Վերջին 48 ժամում ամերիկացի և սիոնիստ հանցագործների թիրախների դեմ Իրանի հրթիռների հարվածների ցուցանիշը կրկնապատկվել է»։
Նա հավելել է․ «Երկինքը բացվել է իրանական հսկայածավալ հրթիռների առջև, և ագրեսորի պատիժը շարունակվում է…»
Գեներալ Մուսավին նաև հայտարարել է․ «Ղադրի գիշերը Իրանի ժողովրդի աղոթքների շնորհիվ, արձակվել է մեկ և երկու տոննա կշռող 30 հատ գերծանր բալիստիկ հրթիռներ, որոնք հարվածել են օկուպացված տարածքներում գտնվող որոշակի թիրախների»։
Նա հավելել է, որ այս գործողությունը խափանել և ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի օդատիեզերական վերահսկողության կարևոր համակարգերը։ Այս քայլը որակվել է որպես ռեժիմի դեմ իրականացված ամենածանր հրթիռային օպերատիվ հարվածը։
Գեներալ Մուսավին ընդգծել է․ «Այժմ այդ ռեժիմի երկնքի մի նոր հատված գտնվում է մեր վերահսկողության տակ»։