Ինչո՞ւ պետք է Իրանը շարունակի Հորմուզի նեղուցը փակ պահել
Ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան գեներալ Հոսեյն Ալային մի հոդվածում գրել է.
-Հորմուզի նեղուցի փակումը շատ խորը ազդեցություն է ունեցել պատերազմի բացասական հետևանքները ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակից պետությունների ուղղությամբ վերադարաձնելու հարցում, այդ իսկ պատճառով թվում է, թե Իրանն, այս դաժան պատերազմը վերջ տալու համար, այլ ելք չունի, քան լիովին փակել Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը իրենց երկրորդ պատերազմում ընդդեմ Իրանի ձգտում են Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխարինել Իսրայելին և ԱՄՆ-ին հնազանդ մի կառավարությամբ, ինչպես նաև խաթարել Իրանի տարածքային ամբողջականությունը և ծնկի բերել Իրանի հպարտ ժողովրդին։ Սակայն Իրանը մինչ այժմ ցույց է տվել, որ նույնիսկ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի և այլ բարձրաստիճան հրամանատարների սպանության դեպքում, ունի ամուր համակարգ, որն ունի խորը ժողովրդական աջակցություն։
Ներկայումս Իրանը երեք արդյունավետ եղանակով պատասխանել է աշխարհի ամենահզոր բանակների իր տարածք ներխուժմանը.
1- Զինված ուժերի կողմից երկրի պաշտպանությամբ և Պաղեստինի օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի և Հայֆայի, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաների հրթիռակոծմամբ։
2- Իրանի բոլոր քաղաքների փողոցներում ժողովրդի լայն մասնակցությամբ և վարձկանների ու հայրենիքի դավաճանների միջոցով կառավարական կենտրոնների դեմ հարձակվելու և դրանք գրավելու Իսրայելի ծրագրի ձախողմամբ։
3- Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմող պետությունների նավերի համար մասամբ փակելով։
Վերոնշյալ երեք արձագանքներից, Հորմուզի նեղուցի փակումը շատ խորը բացասական ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակից պետությունների վրա, այն աստիճան, որ նավթի գինը, չնայած ռազմավարական պաշարների ազատմանը, բարձրացել է և մարտահրավեր նետել համաշխարհային տնտեսությանը։
Այդ իսկ պատճառով թվում է, թե Իրանը, այս դաժան պատերազմը վերջ տալու համար, այլ ելք չունի, քան լիովին փակել Հորմուզի նեղուցը։ Իրանը չպետք է թույլ տա այն նավերի երթևեկությունը, որոնք պատկանում են երկրներին, որոնք չեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի և ոտնձգիչ պետություններից չեն պահանջել դրա ավարտը։