Արաղչի․ ԱՄՆ տնտեսության վրա շուտով կսահմանվի. «Հսկայական իսրայելակենտրոն հարկ»   
https://parstoday.ir/hy/news/iran-i243868-Արաղչի_ԱՄՆ_տնտեսության_վրա_շուտով_կսահմանվի._Հսկայական_իսրայելակենտրոն_հարկ
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Վերջին պատերազմն ԱՄՆ կառավարությունը պարտադրել է ինչպես Իրանի, այնպես էլ սեփական ժողովրդին»։ 
(last modified 2026-03-19T17:02:48+00:00 )
Մարտ 19, 2026 20:32 Asia/Tehran
  • Արաղչի․ ԱՄՆ տնտեսության վրա շուտով կսահմանվի. «Հսկայական իսրայելակենտրոն հարկ»   

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Վերջին պատերազմն ԱՄՆ կառավարությունը պարտադրել է ինչպես Իրանի, այնպես էլ սեփական ժողովրդին»։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է Բենիամին Նեթանյահուին և նրա համախոհներին Կոնգրեսում պատասխանատու համարեն երկրի տնտեսությանը սպասվող հսկայական «իսրայելակենտրոն հարկի» համար։
Անդրադառնալով պատերազմին, Արաղչին ասել է. «Այս պատերազմը ԱՄՆ կառավարության կողմից պարտադրվել է ինչպես Իրանի, այնպես էլ սեփական ժողովրիդն»։
Նա հավելել է. «Պատերազմի վրա մինչ օրս ծախսված 200 միլիարդ դոլարը միայն սառցաբեկորի գագաթն է, և սովորական ամերիկացի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն այս քաղաքականության հետևանքների մասին»։
Նա ընդգծել է, որ պատերազմի և Իսրայելի համար ֆինանսական աջակցության ծախսերը կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար և կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին գիտակցաբար գործել այս հարցում։