Ղարիբաբադի. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի
Pars Today - Ի պատասխան CENTCOM-ի և տարածաշրջանային երկրների միջև անվտանգության հարցերի վերաբերյալ հանդիպմանը, Իրանի փոխարտգործնախարարը գրել է. Հորմուզի նեղուցը կսահմանվի Իրանի հրամանատարության ներքո, այլ ոչ թե CENTCOM-ի։
ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալ և Իրանի գլխավոր բանակցող Քազեմ Ղարիբաբադին հինգշաբթի՝ հուլիսի 1-ին, X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ գրել է. Բահրեյնում ռազմական հանդիպումը չի կարող ստեղծել իրավական կարգ և անվտանգություն Պարսից ծոցի համար։
Նա նաև ընդգծել է. Տարածաշրջանային անվտանգությունը կարելի է ապահովել այն ժամանակ, երբ ԱՄՆ միջամտությունը դադարեցվի և հեռանա տարածաշրջանից ու նաև երկրների ինքնիշխանության նկատմամբ լինի հարգանք նոր աշխարհաքաղաքական իրողությունների լույսի և ոչ թե ԱՄՆ ռազմական հովանու ներքո։