Գեներալ Վահիդի․ թշնամին Իրանի հանձնվելու երազանքը գերեզման կտանի
Գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է․ «Մենք երբեք չենք բաժանվի նահատակված հեղափոխության առաջնորդից, քանի որ նրա տեղը մեր սրտերում է, հոգում և էության մեջ»։
IRNA—ի հաղորդմամբ՝ գեներալ Ահմադ Վահիդին, ելույթ ունենալով Իրանի նահատակված առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողության ժամանակ, ասել է. «Առաջնորդին տված մեր հավատարմության երդման շրջանակում մենք երբեք չենք բաժանվի նրանից, քանի որ նրա տեղը մեր սրտերում է, հոգում և էության մեջ»։
Գեներալ Վահիդին հավելել է. «Նրա գոյությունը մեզ, մեր սիրելի Իրանի և իսլամական համայնքի համար մնայուն և հավերժական է, և մենք երբեք չենք շեղվի նրա ուղուց»։Նա հավելել է. «Նրանց, ովքեր չեն կարողանում հանդուրժել մեր հողը, պետք է ասենք՝ իմացեք, որ մեր նահատակ առաջնորդի մաքուր արյունը շրջադարձային կետ կլինի համաշխարհային ամբարտավանության նկատմամբ իսլամի հաղթանակների ճանապարհին»։
Նա ընդգծել է. «Դուք գերեզման կտանեք Իրանի ժողովրդի հանձնվելը տեսնելու ձեր երազանքը։ Ժողովրդի, որը հեղված արյունների շնորհիվ օրեցօր ավելի է մոտենում հզորության գագաթներին»։