Իրանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին
Հաղորդվում է տարածաշրջանի տարբեր հատվածներում ԱՄՆ բանակի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած հզոր և հաջորդական պայթյունների մասին։
Հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին Իրանի զինված ուժերի լայնածավալ հարվածները բացահայտել են արտատարածաշրջանային ուժերի համար ստեղծված անապահովության նոր չափերը։ Քուվեյթում ամերիկյան ռադարների ոչնչացումից մինչև Կատարում անվտանգության բարձր մակարդակի զգուշացման հայտարարումը վկայում են Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի դիրքերի թուլացման մասին։
Հաղորդվում է վերջին ժամերին Հորդանանում, Քուվեյթում և Կատարում տեղակայված ամերիկյան օկուպացիոն ռազմաբազաները ենթարկվել են Իրանի զինված ուժերի ինտենսիվ հարվածներին։
Բահրեյնից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ երկրում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբը, այդ թվում՝ «Ալ-Ջուֆայր» ռազմաբազան, նույնպես ենթարկվել են հարփակման ուղիղ հարվածների։
Լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի վերջին գործողությունների ընթացքում Քուվեյթում տեղակայված ԱՄՆ բանակի ռադարները ճշգրիտ հարվածներով ոչնչացվել են։
Պաղեստինյան Sama լրատվական գործակալությունը, հաստատելով այս տեղեկությունը, հրապարակել է Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներին հրթիռների խոցման պահի կադրեր։
Կատարում ամերիկյան ռազմաբազաների շուրջ սպառնալիքների կտրուկ աճից հետո երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է անվտանգության նախազգուշացման «բարձր» մակարդակ։