Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i248144-Իրանը_պաշտոնապես_դադարեցրել_է_տարածաշրջանում_ռազմական_գործողությունները
ԻԻՀ բանակի խոսնակ՝ Մոհամմադ Աքրամի -Նիան հայտարարել է, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
(last modified 2026-07-26T12:06:36+00:00 )
Հուլիս 26, 2026 15:27 Asia/Tehran
  • Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները

ԻԻՀ բանակի խոսնակ՝ Մոհամմադ Աքրամի -Նիան հայտարարել է, որ Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Նա ընդգծել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա, և որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։

Աքրամի-Նիան հայտարարել է, որ Վաշինգտոնը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ նրա «ռազմավարական որոշումներ ընդունելու կարողությունը սպառվել է»։

Ըստ նրա, ԱՄՆ-ում հստակ քաղաքականության բացակայությունը նկատելի է ինչպես նախագահի որոշումներում, այնպես էլ երկրի Կենտրոնական հրամանատարության աշխատանքում։

Նա ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, և որ ԱՄՆ-ի վարքագծի ցանկացած փոփոխություն հաշվի կառնվի։