ԻՀՊԿ. Կորպուսի օգտահաշվի փակումը չի լռեցնի ճշմարտության ձայնը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կառույցի հասարակայնության հետ կապերի օգտահաշվի փակումը վկայում է ճշգրիտ տվյալներից և տարածաշրջանի ազատասեր ժողովուրդների միջև համակարգումից իմպերիալիզմի ճակատի վախի մասին։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ ասվում է. «Տարածաշրջանի պատվարժան և իրազեկ ժողովուրդ, իսլամական մեծ համայնք և աշխարհի ազատասերներ։
Այն բանից հետո, երբ տարածաշրջանի երկրների, հատկապես Հորդանանից և Քուվեյթից մեր սիրելի եղբայրները և քույրերը, պատմական պատասխանատվության և իսլամական արժանապատվության զգացումով, ամերիկյան ռեժիմի տեղաշարժերի և ռազմակայանների վերաբերյալ արժեքավոր ու ճշգրիտ տեղեկություններ ուղարկեցին ԻՀՊԿ-ի կողմից հայտարարված Telegram-ի օգտահաշվին, մեծամիտ թշնամիները չկարողացան հանդուրժել այս իրավիճակն ու ժողովուրդների միջև ձևավորված կապը։ Նրանք, ովքեր մշտապես վախենում են ժողովուրդների թափանցիկությունից և իրազեկվածությունից, ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի օգտահաշիվը փակելով, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ սարսափում ե մուսուլմանական համայնքի ճշգրիտ և արժեքավոր տվյալներից ու տարածաշրջանի ազատասեր ժողովուրդների միջև համակարգումից։
Այս անպատշաճ և անազնիվ քայլը, ինչպես նրանց մյուս անհաջող գործողությունները, դատապարտելի է և իմպերիալիզմի ճակատի անկման ու անճարակության ակնհայտ նշան են։
ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարում է, որ շուտով կներկայացնի նոր, անվտանգ և հուսալի հարթակ՝ աշխարհի ազատասեր ժողովուրդների հետ անմիջական կապ հաստատելու համար, որպեսզի տեղեկատվության փոխանակման և իրազեկման ուղին ավելի ամուր շարունակվի, քան նախկինում։
Ընդգծում ենք, որ դիմադրության և հաղթանակի ուղին, Ամենակարող Աստծո կամքով և իսլամական համայնքի ջանքերով, կշարունակվի առանց դադարի»։