Մադանիզադե. Թշնամիները գերեզման կտանեն Իրանի տնտեսությունը տապալելու իրենց ցանկությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i248496-Մադանիզադե._Թշնամիները_գերեզման_կտանեն_Իրանի_տնտեսությունը_տապալելու_իրենց_ցանկությունը
Pars Today - Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է. «Ինչպես ռազմական ոլորտում չհասան իրենց նպատակներին, այնպես էլ տնտեսական պատերազմում թշնամիները կպարտվեն և գերեզման կտանեն Իրանի տնտեսությունը տապալելու իրենց ցանկությունը»։
(last modified 2026-08-04T07:10:28+00:00 )
Օգոստոս 04, 2026 10:34 Asia/Tehran
  • Մադանիզադե. Թշնամիները գերեզման կտանեն Իրանի տնտեսությունը տապալելու իրենց ցանկությունը

Pars Today - Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է. «Ինչպես ռազմական ոլորտում չհասան իրենց նպատակներին, այնպես էլ տնտեսական պատերազմում թշնամիները կպարտվեն և գերեզման կտանեն Իրանի տնտեսությունը տապալելու իրենց ցանկությունը»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում կատարելով IRIB լրատվական գործակալությանը, Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Ալի Մադանիզադեն երկուշաբթի երեկոյան ունեցած ելույթում ասել է. «Թշնամիները խոստովանել են, որ բացի ռազմական պատերազմից և կիբերհարձակումներից, նաև տնտեսական պատերազմ են ծրագրել և իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս քայլը ցույց է տալիս, որ նրանք, բացի մարդկանց կյանքից, թիրախավորել են նաև երկրի կենսապահովումն ու տնտեսությունը»։

Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարը, ընդգծելով ժողովրդի դերը թշնամու ձախողման գործում, ասել է. «Իրանի ժողովուրդը դիմադրության ժողովուրդ է, և ինչպես իր ներկայությամբ ու հաստատակամությամբ թույլ չտվեց, որ թշնամին ռազմական ոլորտում հասնի իր նպատակներին, այնպես էլ տնտեսության ոլորտում իր դիմադրությամբ և աջակցությամբ կչեզոքացնի թշնամու ծրագրերը»։

Նա ընդգծել է. «Իրանի տնտեսության դեմ թշնամու կողմից մշակված ցանկացած ծրագրի համար նախատեսվել են հակազդման և փոխադարձ քայլեր, և կառավարությունը թույլ չի տա, որ թշնամու նպատակներն իրականություն դառնան»։