«Արբաինի ուխտագնացությունը բաց թողածների» երթը՝ հակասիոնիստական կարգախոսներով․ Շեշտադրվում է դիմադրության առանցքին աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i248502-Արբաինի_ուխտագնացությունը_բաց_թողածների_երթը_հակասիոնիստական_կարգախոսներով_Շեշտադրվում_է_դիմադրության_առանցքին_աջակցությունը
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում մարդկանց լայն մասնակցությամբ անցկացվեց «Արբաինի ուխտագնացությունը բաց թողածների» կրոնական երթը։ Մասնակիցները, կարգախոսներ հնչեցնելով ու թեմատիկ դրոշներ կրելով, ընդգծեցին իրենց աջակցությունը Պաղեստինի գաղափարներին ու դիմադրության առանցքին, և դատապարտեցին ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունները։
(last modified 2026-08-04T12:24:27+00:00 )
Օգոստոս 04, 2026 15:53 Asia/Tehran
  • «Արբաինի ուխտագնացությունը բաց թողածների» երթը՝ հակասիոնիստական կարգախոսներով․ Շեշտադրվում է դիմադրության առանցքին աջակցությունը

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում մարդկանց լայն մասնակցությամբ անցկացվեց «Արբաինի ուխտագնացությունը բաց թողածների» կրոնական երթը։ Մասնակիցները, կարգախոսներ հնչեցնելով ու թեմատիկ դրոշներ կրելով, ընդգծեցին իրենց աջակցությունը Պաղեստինի գաղափարներին ու դիմադրության առանցքին, և դատապարտեցին ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունները։

Ըստ «Pars Today»-ի՝ այս տարվա «Արբաինի ուխտագնացությունըբաց թողածների» արարողությունն անցկացվեց «Պետք է ոտքի կանգնել» կարգախոսով, և միջոցառման մթնոլորտը եղել է դիմադրության նահատակ առաջնորդների և հրամանատարների հիշատակի ազդեցության ներքո։ Մասնակիցները, իրենց ձեռքում պահելով դիմադրության նահատակների լուսանկարներն ու դրոշները, դատապարտեցին սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի հանցագործությունները։
Հուսեյնական Արբաինի արարողությունը ավելին է, քան մի շիա կրոնական ծես, և ներկայացվում է որպես համերաշխության խորհրդանիշ՝ դիմադրության արժեքների, Պաղեստինի ժողովրդին աջակցության և տարածաշրջանում գերիշխանական քաղաքականության դեմ հակադրության գաղափարների հետ․ մոտեցում, որը վերջին տարիներին համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության հանրային դիվանագիտության կայուն բաղադրիչներից մեկը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։