Ղալիբաֆը՝ Թրամփին. Ցուցադրական դիվանագիտությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i248624-Ղալիբաֆը_Թրամփին._Ցուցադրական_դիվանագիտությունը_ձախողվել_է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, նշել է, որ Վաշինգտոնի կողմից կիրառվող ճնշման քաղաքականությունն ու «ցուցադրական դիվանագիտությունը» այլևս արդյունք չեն տալիս։
(last modified 2026-08-07T06:30:57+00:00 )
Օգոստոս 07, 2026 09:51 Asia/Tehran
  • Ղալիբաֆը՝ Թրամփին. Ցուցադրական դիվանագիտությունը ձախողվել է

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, նշել է, որ Վաշինգտոնի կողմից կիրառվող ճնշման քաղաքականությունն ու «ցուցադրական դիվանագիտությունը» այլևս արդյունք չեն տալիս։

Pars Today-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությaնը (IRIB), Ղալիբաֆն X-ում գրել է. «Ասում են՝ մեծ հարձակում է լինելու, սպասեք... Միևնույն ժամանակ հայտարարում են, որ ցանկանում են բանակցել։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան կրկնվող ցուցադրական դիվանագիտություն»։

Ղալիբաֆի խոսքով՝ սպառնալիքները, ուժի լեզուն, չկատարված խոստումները և կեղծ տեղեկությունների տարածումը՝ որպես բանակցային ճնշման միջոց, ձախողված ռազմավարություն են։

«Ընդունեք իրականությունը և կատարեք ձեր ստանձնած պարտավորությունները։ Մենք այլևս նման ներկայացումների կարիք չունենք»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։