The Economist ․ Իրանի հետ համաձայնությունը Հորմուզի ճգնաժամի ավարտի միակ գործնական տարբերակն է
The Economist պարբերականը գրել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ռազմական մոտեցումը չի կարողացել ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, և Իրանի հետ համաձայնությունը ճգնաժամի կառավարման ամենաիրատեսական տարբերակն է։
Վկայակոչելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ The Economist-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ոչ միայն չեն հանգեցրել Հորմուզի նեղուցի ամբողջական բացմանը, այլև ստեղծել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունների ու բանակցությունների շարունակական փուլ, ինչը ցույց է տալիս ռազմական ճնշման ձախողումը՝ ԱՄՆ-ի նպատակներին հասնելու հարցում։
Հոդվածում նշվում է, որ արաբական երկրների կողմից այլընտրանքային ուղիների ստեղծման ծրագրերը չեն կարող վերացնել Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը։
The Economist -ը ընդգծել է, որ նույնիսկ եթե այլընտրանքային նախագծերն ամբողջությամբ իրականացվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում, տարածաշրջանի նավթի արտահանման զգալի մասը միևնույն է ստիպված կլինի անցնել Հորմուզի նեղուցով։
Պարբերականը հավելել է, որ արաբական երկրները կարող են ստիպված լինել ընդունել Իրանի կողմից սահմանված տարանցիկ վճարների վճարումը՝ նեղուցով նավերի երթևեկությունն ապահովելու համար։