Նուրուզի․ լրագրողները կանգնած են աշխարհում տեղի ունեցող զարգացումների անկախ լուսաբանման առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i248670-Նուրուզի_լրագրողները_կանգնած_են_աշխարհում_տեղի_ունեցող_զարգացումների_անկախ_լուսաբանման_առաջնագծում
Իրանի հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների բաժնի փոխտնօրենը, ընդգծելով միջազգային զարգացումներում լրատվամիջոցների ռազմավարական դերը, նշել է, որ լրագրողներն ու լրատվական ոլորտի ներկայացուցիչները գտնվում են իրականության և հասարակական կարծիքի հատման կետում։
(last modified 2026-08-08T07:31:23+00:00 )
Օգոստոս 08, 2026 09:56 Asia/Tehran
  • Նուրուզի․ լրագրողները կանգնած են աշխարհում տեղի ունեցող զարգացումների անկախ լուսաբանման առաջնագծում

Իրանի հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների բաժնի փոխտնօրենը, ընդգծելով միջազգային զարգացումներում լրատվամիջոցների ռազմավարական դերը, նշել է, որ լրագրողներն ու լրատվական ոլորտի ներկայացուցիչները գտնվում են իրականության և հասարակական կարծիքի հատման կետում։

Նա ընդգծել է տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումները անկախ ու պատասխանատու կերպով լուսաբանելու լրագրողների պատասխանատվությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Ահմադ Նուրուզին լրագրողի օրվա առթիվ իր ուղերձում նշել է․ «Այսօր լրատվական դաշտը վերածվել է ժողովուրդների ճանաչման, գնահատման և որոշումների կայացման կարևորագույն ոլորտներից մեկի, և այս պայմաններում լրագրողը ճշմարտության ու հասարակական կարծիքի նկատմամբ ունի խորքային, պատմական և քաղաքակրթական պատասխանատվություն»։
Անդրադառնալով Իրանի հեռուստատեսության արտասահմանյան ծրագրերի առաքելությանը, նա հավելել է․ «Այս լրատվամիջոցների լրագրողները, տեղեկատվություն տրամադրելուն զուգահեռ, վերլուծության և իրազեկման միջոցով փորձել են տարածաշրջանի, Դիմադրության առանցքի և աշխարհի զարգացումների վերաբերյալ անկախ պատկեր ներկայացնել և համաշխարհային լսարանին փոխանցել այն հարցերն ու իրողությունները, որոնք գերիշխող լրատվամիջոցների աղմուկի ներքո ավելի քիչ են տեսանելի դառնում»։
Խոսելով տարբեր տարածաշրջաններում Իրանի հեռուստատեսության արտասահմանյան բաժնի հաղորդումների լրագրողների գործունեությանը, Նոռուզին հարգանքի տուրք է մատուցել լրագրողներին և օպերատորներին, որոնք զոհվել են տարածաշրջանի իրադարձությունների մասին իրազեկման և զարգացումների լուսաբանման ճանապարհին։