Փեզեշքյան․ Իրանի զինված ուժերի դիմադրությունը խափանեց թշնամու հաշվարկները
https://parstoday.ir/hy/news/iran-i248672-Փեզեշքյան_Իրանի_զինված_ուժերի_դիմադրությունը_խափանեց_թշնամու_հաշվարկները
Անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին և Իրանի դեմ ռազմական առճակատմանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պատերազմի նախաձեռնողը չի եղել, և նշել, որ զինված ուժերի պաշտպանությունը՝ ժողովրդի աջակցությամբ, փոխել է հակառակ կողմերի հաշվարկները և կանխել նրանց նպատակների իրականացումը։
(last modified 2026-08-08T06:42:28+00:00 )
Օգոստոս 08, 2026 10:11 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի զինված ուժերի դիմադրությունը խափանեց թշնամու հաշվարկները

Անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին և Իրանի դեմ ռազմական առճակատմանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պատերազմի նախաձեռնողը չի եղել, և նշել, որ զինված ուժերի պաշտպանությունը՝ ժողովրդի աջակցությամբ, փոխել է հակառակ կողմերի հաշվարկները և կանխել նրանց նպատակների իրականացումը։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ Մասուդ Փեզեշքյանի՝ հակառակ կողմերը կարծում էին, թե ճնշումների և ռազմական գործողությունների շարունակությամբ կարող են պայմաններ ստեղծել Իրանի փլուզման համար և հասնել իրենց նպատակներին, սակայն Իրանի դիմադրությունը խափանեց այդ հաշվարկները։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից Իրանի օբյեկտների և կենտրոնների ուղղությամբ իրականացված հարձակումներին, նա ասել է, որ Թեհրանն ի պատասխան այդ հարձակումների չի թիրախավորում տարածաշրջանի երկրներին, այլ միայն այն կենտրոնները, որոնցից ռազմական գործողություններ են իրականացվել Իրանի դեմ։
Փեզեշքյանը նաև քննադատել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը՝ հարցնելով, թե ինչ հիմքով պետք է Վաշինգտոնը տարածաշրջանի երկրներում ռազմակայաններ ունենա և միջամտի այլ երկրների ներքին գործերին։ Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում որևէ երկրի նկատմամբ գերիշխանության, սակայն չի հանձնվելու ճնշմանը և ուժի կիրառմանը։
Իրանի նախագահը բարձր է գնահատել զինված ուժերի գործունեությունը, պաշտպանությունն ու մարտիկների անձնազոհությունը համարել է աշխարհին զարմացրած ձեռքբերում և ասել, որ այդ արդյունքները ձեռք են բերվել երկրի տարբեր հատվածների միջև համակարգման և Իրանի ժողովրդի աջակցության շնորհիվ։