Փեզեշքյան․ նորագույն տեխնոլոգիաներում ներդրումները պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն
https://parstoday.ir/hy/news/iran-i248760-Փեզեշքյան_նորագույն_տեխնոլոգիաներում_ներդրումները_պատժամիջոցներն_անարդյունավետ_կդարձնեն
Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը, Իրանի նախագահը հայտարարել է, որ այս ոլորտում ներդրումները կարող են նվազեցնել երկրի կախվածությունը նավթից և գազից և պայմաններ ստեղծել թշնամիների կողմից կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ դարձնելու համար։
(last modified 2026-08-10T06:52:57+00:00 )
Օգոստոս 10, 2026 10:19 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ նորագույն տեխնոլոգիաներում ներդրումները պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն

Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը, Իրանի նախագահը հայտարարել է, որ այս ոլորտում ներդրումները կարող են նվազեցնել երկրի կախվածությունը նավթից և գազից և պայմաններ ստեղծել թշնամիների կողմից կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ դարձնելու համար։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Համալսարանական ջիհադի ստեղծման 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Իրանի գիտնականների և գիտական կենտրոնների նկատմամբ թշնամիների թիրախավորումը վկայում է երկրի գիտական առաջընթացի նկատմամբ նրանց մտահոգության մասին։
Նա նշել է, որ թշնամիները թիրախավորում են այն մարդկանց, ովքեր կարևոր դեր ունեն հասարակության խնդիրների լուծման գործում, իսկ գիտական կենտրոնները թաիրախավորում են՝ Իրանի կարողությունների նկատմամբ հակազդեցության պատճառով։
Փեզեշքյանը նաև ընդգծել է ազգային միասնության և համախմբվածության ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրի աճի և զարգացման համար պետք է գործել հեղափոխության առաջնորդի սահմանած քաղաքականության շրջանակում։
Նրա խոսքով՝ պատերազմի վտանգը երկրից հեռացնելը Իրանի աճի և զարգացման համար անհրաժեշտ պայման է։