ԻՀՊԿ-ի խոսնակ․ Իրանի դեմ պատերազմը բացահայտեց ԱՄՆ-ի ռազմավարական խոցելիությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i248816-ԻՀՊԿ_ի_խոսնակ_Իրանի_դեմ_պատերազմը_բացահայտեց_ԱՄՆ_ի_ռազմավարական_խոցելիությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ «Ռամադանի պատերազմը» (Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները) բացահայտել է Ամերիկայի ռազմավարական խոցելիությունը և ցույց տվել ԻԻՀ հզորության ազդեցությունը ռազմական, տնտեսական և քաղաքական հավասարումների վրա։
(last modified 2026-08-11T13:17:23+00:00 )
Օգոստոս 11, 2026 16:44 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի խոսնակ․ Իրանի դեմ պատերազմը բացահայտեց ԱՄՆ-ի ռազմավարական խոցելիությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ «Ռամադանի պատերազմը» (Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները) բացահայտել է Ամերիկայի ռազմավարական խոցելիությունը և ցույց տվել ԻԻՀ հզորության ազդեցությունը ռազմական, տնտեսական և քաղաքական հավասարումների վրա։

Ըստ Pars Today-ի՝ Մոհեբբին նշելով պատերազմի հետևանքով առաջացած ծախսերն իր տարածքից դուրս տեղափոխելու ԱՄՆ-ի ջանքի մասին՝ հավելեց որ «Ռամադանի պատերազմի» ընթացքում այդ ծախսերն ի վերջո բարդվել են հենց Միացյալ Նահանգների վրա։ Նա որպես հակամարտության հետևանքներ առանձնացրել է նաև ռազմավարական սպառազինության մաշվածությունն ու ամերիկյան ռազմական պաշարների սպառումը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի կարող արագորեն փոխարինել այդ սարքավորումները։