Արաղչի․ Իրանն աշխարհին ապացուցեց, որ հզոր և անպարտելի ուժ է
https://parstoday.ir/hy/news/iran-i248818-Արաղչի_Իրանն_աշխարհին_ապացուցեց_որ_հզոր_և_անպարտելի_ուժ_է
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է․ «Վերջին հակամարտության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհին ապացուցեց իր կարողությունը՝ ցույց տալով, որ հզոր և անպարտելի ուժ է»։
(last modified 2026-08-11T13:49:12+00:00 )
Օգոստոս 11, 2026 17:18 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանն աշխարհին ապացուցեց, որ հզոր և անպարտելի ուժ է

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է․ «Վերջին հակամարտության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհին ապացուցեց իր կարողությունը՝ ցույց տալով, որ հզոր և անպարտելի ուժ է»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի օրը նշել է․ «Իրանի զինված ուժերը մեծ զոհողությունների գնով անօգնական և պարտված վիճակի մատնեցին աշխարհի ամենախոշոր բանակին՝ գոնե արտաքին տեսքի առումով։ Սա ամենևին էլ սոսկ կարգախոս չէ, այլ իրականություն, որն ընդունում է ամբողջ աշխարհը»։

Արաղչին ընդգծեց. «Վերջին հակամարտության ընթացքում ԻԻՀ ապացուցեց իր ուժը աշխարհին՝ ցույց տալով, որ հանդիսանում է հզոր և անպարտելի տերություն»։

Նա նշեց. «Ոչ ոք չէր պատկերացնում, որ Իրանը կարող է ամուր դիրքերից հանդես գալ ԱՄՆ դեմ (որին սատարում էին սիոնիստական ​​ռեժիմը և բազմաթիվ այլ պետություններ, այդ թվում՝ ողջ արևմտյան դաշինքը և մեզ բոլորիս հայտնի այլ երկրներ)՝ առանց որևէ զիջման գնալու և ի վերջո ստիպելով թշնամուն բանակցություններ խնդրել»։

Իրանի ԱԳ նախարարը հավելեց. «Դիվանագիտության ասպարեզում ևս իրանի ժողովուրդը ցուցադրեց իր իրավունքները արդյունավետորեն պաշտպանելու կարողությունը։ Ես լսել եմ, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ արտահայտում հենց այդ միտքը. «Դուք հաղթեցիք և՛ պատերազմում, և՛ դիվանագիտական ​​պայքարում»»։

Արաղչին հայտարարեց. «Իմ կարծիքով՝ Իրանը հաղթանակ է տարել բարոյականության, պատվի և արժանապատվության տեսանկյունից, և սա ողջ իրանի ժողովրդի զոհողության ու դիմադրության արդյունքն է»։