Հեղափոխության առաջնորդի կողմից վեց բարձրաստիճան զինվորական հրամանատարների նշանակումը
Իսլամական հեղափոխության առաջնորդն առանձին հրամանագրերով վեց բարձրաստիճան հրամանատարների է նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Բասիջ»-ի (աշխարհազորայիներ) համակարգերում։
Ըստ Pars Today-ի՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին առանձին հրամանագրեր է արձակել՝ պարտականություններ և առաքելություններ սահմանելով Իրանի ԶՈւ-ի վեց բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների համար։
Այդ հրամանագրերի համաձայն՝ ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր, օդաչու Ալի Աբդոլլահին նշանակվել է ԶՈՒ ԳՇՊ, իսկ բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին՝ ԶՈւ ԳՇՊ-ի տեղակալ։
Բացի այդ, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին նշանակվեց ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար և ստացավ գեներալ-մայորի կոչում, իսկ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին ստանձնեց ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Հաջորդած նշանակումների շարքում փոխծովակալ Ալի Ազմային նշանակվեց ԻՀՊԿ-ի ՌԾՈւ-երի հրամանատար, իսկ Հոջաթոլիսլամ վալ-Մոսլեմին Հոսեյն Թաեբը՝ «Բասիջ»-ի կազմակերպության ղեկավար։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն առանձին ուղերձներով շնորհավորել է ԶՈւ-երի հրամանատարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ԻԻՀ գերագույն առաջնորդի կողմից նրանց նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով ԶՈւ-երի դերը երկրի տարածքային ամբողջականության և ազգային շահերի պաշտպանության գործում։