Բաղայի․ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը խեղդվում է «ծայրահեղ ստի վրա հիմնվածության» մեջ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, քննադատելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական մոտեցումը, Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը բնութագրել է որպես «ծայրահեղ ստի վրա հիմնված»։
Parstoday-ի հաղորդմամբ՝ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի մի հատվածին, ասել է, որ ստից ծայրահեղ կախվածության վերաբերյալ այդ ստեղծագործության նկարագրությունը լավագույնս ներկայացնում է ԱՄՆ-ի կառավարման համակարգի և արտաքին քաղաքականության ներկայիս վիճակը։
Բաղային, մեջբերելով այն միտքը, որ ստի մեջ խրված մարդն ի վերջո, կորցնում է ճշմարտությունը ստից տարբերելու կարողությունը, ընդգծել է, որ Վաշինգտոնի՝ ոչ իրական պնդումների վրա հենվելը խաթարել է տարածաշրջանային զարգացումների ընկալումը։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ նման մոտեցումը, ի վերջո, կհանգեցնի համաշխարհային հանրության շրջանում ԱՄՆ-ի հեղինակության և լեգիտիմության նվազմանը, որի օրինակները կարելի է տեսնել Վաշինգտոնի քաղաքական և լրատվական վարքագծում։