Արաղչի․ Իրանը և Տաջիկստանը հին պարսկական քաղաքակրթության ժառանգորդներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i249010-Արաղչի_Իրանը_և_Տաջիկստանը_հին_պարսկական_քաղաքակրթության_ժառանգորդներն_են
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թեհրանի և Դուշանբեի պատմական ու քաղաքակրթական կապերին և նշել հարաբերությունների զարգացման համար երկու երկրների ներուժն օգտագործելու կարևորությունը, հատկապես՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։
(last modified 2026-08-16T06:47:52+00:00 )
Օգոստոս 16, 2026 10:17 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանը և Տաջիկստանը հին պարսկական քաղաքակրթության ժառանգորդներն են

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թեհրանի և Դուշանբեի պատմական ու քաղաքակրթական կապերին և նշել հարաբերությունների զարգացման համար երկու երկրների ներուժն օգտագործելու կարևորությունը, հատկապես՝ տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Աբբաս Արաղչին Տաջիկստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Դալիր Ջումայի և տրանսպորտի նախարար Ազիմ Էբրահիմի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Իրանը և Տաջիկստանը, որպես հին պարսկական քաղաքակրթության ժառանգորդներ, միշտ եղել են միմյանց կողքին և միասին անցել են թե՛ դժվար, թե՛ ուրախ օրերի միջով»։
Անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի նախագահների փոխադարձ այցերին և այդ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա ընդգծել է երկու երկրների բազմազան հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով։
Տաջիկստանի նախարարները գոհունակություն են հայտնել Թեհրանի և Դուշանբեի հարաբերությունների մակարդակից և ընդգծել երկու երկրների իշխանությունների լուրջ պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը