Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին. Փեզեշքիան
https://parstoday.ir/hy/news/iran-i249510-Իրանի_դեմ_ռազմական_գործողությունների_վերսկսումը_վնաս_կհասցնի_ամբողջ_աշխարհին._Փեզեշքիան
Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների վերսկսումը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին։
(last modified 2026-08-28T07:13:34+00:00 )
Օգոստոս 28, 2026 09:44 Asia/Tehran
  • Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին. Փեզեշքիան

Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների վերսկսումը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին։

Այս մասին հայտարարել է ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարի վարչապետ և ԱԳՆ  Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

«Պատերազմը պարտադրվել էր Իրանին, դրա շարունակությունը վնաս կհասցնի երկրին, տարածաշրջանին և աշխարհին։ Ողջախոհությունը հուշում է, որ անհրաժեշտ է վերսկսել հուշագրի իրականացման գործընթացը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով, ոչ թե պատերազմի` ճիրաններ ու ատամներ ցուցադրելով», - ասել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է` Թեհրանը չի ձգտում ընդլայնել հակամարտության ու պատերազմի մասշտաբները, և վստահություն է հայտնել, որ Կատարն ու Իրանը շարունակում են բարեկամներ մնալ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել ։