Բաղաին ամերիկացիներին կոչ է արել թույլ չտալ, որ իրենց վերածեն պատերազմի հետևակայինների
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին ԱՄՆ-ի ժողովրդին կոչ է արել թույլ չտալ, որ իրենց վերածեն պատերազմի հետևակայինների և ստիպեն վճարել այն պատերազմի ծախսերի համար, որը նրանք երբեք չեն ընտրել։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ն, Բաղաին X-ում հրապարակած գրառման մեջ անդրադարձել է իսրայելական լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածին, որտեղ առաջարկվել էր բանկերին պարտք ունեցող ուսանողներին օգտագործել որպես նորակոչիկներ՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։
Նա գրել է․ «Ամերիկացիներ, խնդրում եմ, ինքներդ ձեզ միայն մեկ հարց տվեք․ ինչո՞ւ պետք է ձեր որդիներին ու դուստրերին խոստանան բանկային պարտքերի ներում, որպեսզի դրա դիմաց նրանք պատերազմեն և զոհվեն մի պատերազմում, որի շարունակությունն ու ընդլայնումը ցանկանում է Իսրայելը»։
Նա հավելել է․ «The Jerusalem Post-ն անդրադարձել է հենց այս նախաձեռնությանը, որը ենթադրում է ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերն օգտագործել որպես գործիք՝ պարտքեր ունեցող ամերիկացիներից զինվորներ հավաքագրելու և նրանց Իրանի դեմ պատերազմի ճակատ ուղարկելու համար։ Սա նշանակում է՝ ուրիշների պատերազմը ձեր երեխաների կյանքի և ձեր հարկերի հաշվին»։
Բաղաին ընդգծել է․ «Թույլ մի տվեք, որ ձեզ վերածեն պատերազմի ճակատի հետևակայինների և դրա ծախսերի հաշիվը վճարողների՝ մի պատերազմի, որը դուք երբեք չեք ընտրել։ Թույլ մի տվեք, որ ձեր երեխաներին վերածեն իրենց անօրինական պատերազմի վարձկանների»։