Հայ նահատակները․ իրանցիների՝ հայրենիքի պաշտպանության համերաշխության պատմությունը
«Հայ նահատակները․ անձնազոհության հերոսները» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Իրանի «Սրբազան պաշտպանության շաբաթին»՝ Իրանի դեմ Բաասական վարչակարգի պարտադրված պատերազմի տարիներին, բացվել է Թեհրանի «Սուրբ Մարիամ» մետրոյի կայարանում։
Մշակութային այս միջոցառումը, որը հարգանքի տուրք է մատուցում 46 հայ նահատակների հիշատակին, անդրադառնում է Իրանի հայ համայնքի՝ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ունեցած դերակատարությանը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հ,ում անելով IRNA-ին, ցուցահանդեսը կազմակերպվել է հայ նահատակների ընտանիքների, Թեհրանի «Նահատակների և զոհվածների հիմնադրամի» ներկայացուցիչների, ինչպես նաև Թեհրանի և արվարձանների մետրոյի շահագործող ընկերության մշակութային և սոցիալական հարցերի գծով փոխտնօրենի մասնակցությամբ։
Թեհրանի նահանգի «Նահատակների և զոհվածների հիմնադրամի» գլխավոր տնօրեն Աբբասալի Ռեզային, անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիներին Իրանի հայ համայնքի կողմից 46 նահատակներ ունենալու փաստին, նշել է, որ ութամյա պարտադրված պատերազմի ընթացքում հայերը մյուս մարտիկների կողքին պաշտպանել են Իրանի հողը։
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և իրանի հյուսիսային Իրանահայության պատցամավոր Արա Շավերդյանը նույնպես ընդգծել է, որ հայ նահատակները ցույց տվեցին՝ կրոնական և դավանական պատկանելությունից անկախ, իրանցի զինվորները երկրի պաշտպանության գործում կանգնած են եղել միմյանց կողքին և իրենց կյանքը զոհաբերել հայրենիքի համար։
Նրա խոսքով՝ այս ցուցահանդեսի անցկացումը հնարավորություն է երիտասարդ սերնդին ծանոթացնելու Իրանի նորագույն պատմության մեջ հայ համայնքի ունեցած դերակատարությանը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի պաշտպանությունն ու ազգային շահերի և անվտանգության պահպանումը բոլոր իրանցիների ընդհանուր պատասխանատվությունն է։
Ցուցահանդեսի անցկացումը «Սուրբ Մարիամ» մետրոյի կայարանում, բացի հայ նահատակների հիշատակը հարգելուց, քաղաքացիներին ներկայացնում է նաև Իրանի տարբեր կրոնական և էթնիկ համայնքների համակեցության ու համատեղ մասնակցության պատմությունը՝ երկրի տարածքի և անկախության պաշտպանության գործում։