Իրանցի հետազոտողների ձեռքբերումը․ միկրոասեղային փաթչը նպաստել է դիաբետիկ վերքի 92 տոկոսանոց ապաքինմանը
Իրանցի հետազոտողները երկշերտ միկրոասեղային փաթչի նախագծմամբ դիաբետիկ վերքերի բուժման նոր մեթոդ են առաջարկել, որը մկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում հանգեցրել է վերքերի 92 տոկոսանոց ապաքինման։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով ԻՍՆԱ-ին, Թեհրանի բժշկական գիտությունների, Թարբիաթ Մոդարեսի եւ Սպահանի բժշկական գիտությունների համալսարանների հետազոտողները իրանական այս փաթչը նախագծել են՝ երկու վերականգնող նյութեր անմիջականորեն վերքի հատված հասցնելու նպատակով։
Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ փաթչը նպաստում է վերքի ավելի արագ փակմանը, մաշկի վերականգնմանը եւ կոլագենի արտադրության ավելացմանը։ Այս ձեռքբերումը կարող է հիմք հանդիսանալ ապագայում քրոնիկ դիաբետիկ վերքերի բուժման նոր մեթոդների զարգացման համար։
Իրանցի հետազոտողները այս մեթոդը մշակել են՝ դիաբետիկ վերքերի դեպքում բորբոքման եւ մաշկի վերականգնման խանգարման խնդիրներին միաժամանակ անդրադառնալու նպատակով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Biomaterials Advances» գիտական ամսագրում։