Իրանի մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցնում են 8-րդ ու 10-րդ տեղերը
https://parstoday.ir/hy/news/iran-i2857-Իրանի_մրցաշարում_հայ_շախմատիստները_զբաղեցնում_են_8_րդ_ու_10_րդ_տեղերը
Իրանում ավարտվել է Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 06, 2016 10:05 Asia/Tehran
  • Իրանի մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցնում են 8-րդ ու 10-րդ տեղերը

Իրանում ավարտվել է Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վերջին՝ 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վրաստանը ներկայացնող Մերաբ Գագունաշվիլիի հետ:

Մրցաշարի 9-ը տուրերի ընթացքում հայ շախմատիստները վաստակել են 7-ական միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-րդ ու 10-րդ տեղերը:

Գրիգորյանը եւ Գաբուզյանը 0,5 միավորով են հետ մնացել մրցաշարի հաղթող Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետիից:

Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ էին: