Իրանի հաջողակ կանայք (4)
Շադի Փարիդարը շախմատ խաղալ սկսել է սովորել 7 տարեկանից:
Իսլամի տեսանկյունից կանանց իրական աճը պայմանավորված է նրանով, որ հավասարակշռված և բազմակողմ շարժման մեջ, նրանք մի կողմից ուշադրություն դարձնեն իրենց անհատական աճին, իսկ մյուս կողմից, որպես ընտանիքի հիմնական առանցք՝ ուշադրություն դարձնեն ամուսնական ու մայրական պարտականություններին: Բացի այդ, նրանք պետք է ներկա լինեն նաև հասարակական ասպարեզներում։ Այսօր Իրանի Իսլամական հեղափոխությունը ներկայացրել է կանանց նոր մոդել, որը հիմնված է իսլամական ուսմունքների վրա, որտեղ կանայք ազդեցիկ մարդիկ են և տանը և դրսում։ Գիտության, տեխնոլոգիայի, գյուտերի, նախաձեռնությունների և նորարարությունների, նանո տենոլոգիայի, միջուկային էներգիայի, օդի, տիեզերքի և հիմնարար գիտությունների ոլորտներում իրանցի կանանց կարողությունների աճն իսլամական հեղափոխությունից հետո համարվում է նրանց առաջընթացի մի մասը:
Իրանցի կանայք ցույց տվեցին, որ ներկա են հասարական և քաղաքական բոլոր ոլորտներում, և կրոնական համոզմունքներն ու իսլամական արժեքները ոչ միայն չեն խանգարում նրանց մասնակցել անհատական և հասարակական տարբեր աշխատանքներին, այլ այդ աշխատանքները նրանց դեպի ճիշտ ուղղությամբ են առաջնորդում։
...
Քանի որ սպորտը կապված է մարմնի և հոգու առողջության հետ, ուստի կանանց ներկայությունը սպորտում նույնպես համարվում է տրամաբանական և նրանց իրավունքների մասը։ Այսօր աշխարհում բազմաթիվ կանայք զբաղվում են տարբեր սպորտաձեւերով։ Իրանի իշխանությունների ուշադրությունը կանանց սպորտի նկատմամբ, հատկապես վերջին տարիներին, հանգեցրել է մարզուհիների տաղանդների զարգացմանը և բազմաթիվ հաջողությունների առիթ դարձել։ Իրականում կանանց սպորտի զարգացումը հասարակության եմջ սպորտի զարգացման հիմնական ուղիներից է։ Հասարակության բարձր գնահատանքն ու համապատասխան աջակցության ծրագրերը նպաստել են Իրանի կանանց սպորտի որակի բարձրացմանը: Սպորտային մարզչի տեսանկյունից մոտիվացիան այսօր սպորտային հոգեբանության մեջ թերեւս ամենահետաքրքիր և ուսանելի թեման է: Այսօր իրանցի մարզուհիներն ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում և նվաճել են համաշխարհային մեդալներ։
Շախմատն Իրանին հաղթանակներ պարգևող մարզաձևերից մեկն է։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան, որն այս տարին հռչակել է որպես կանանց շախմատի տարի, Համաշխարհային օլիմպիադայի շրջանակում հատուկ արարողության ժամանակ ներկայացրել է տարբեր ոլորտների լավագույն շախմատիստուհիներին։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված այս արարողության ժամանակ աշխարհի 13 շախմատիստուհիներից Շադի Փարիդարը ճանաչվեց աշխարհի կանանց շախմատի լավագույն մարզիչ: Նրան հատուկ մրցանակ շնորհվեց։ Շադի Փարիդարն Իրանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահն է, ով այս օրերին համաշխարհային օլիմպիադայում ուղեկցում է կանանց ազգային հավաքականին։ Նա առաջին իրանցի շախմատիստուհին է, ով նվաճել է կանանց գրոսմայստերի կոչումը։
...
Շադի Փարիդարը շախմատ խաղալ սկսել է սովորել 7 տարեկանից։ 1994-2000 թթ. անընդմեջ չեմպիոն է դարձել երկրի մինչև 10, 12 և 14 տարեկան աղջիկների տարիքային կարգերի մրցումներում: Այն հարցին թե մինչ այժմ քանի՞ մեդալ է նվաճել, նա պատասխանել է. «Նրանց թիվը շատ է, և ես հստակ չգիտեմ, բայց ամեն տարի տարիքային խմբերի չեմպիոն եմ եղել, 5 անգամ դարձել եմ Իրանի մեծահասակների չեմպիոն: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 11 տարեկանում ինձ շնորհել է վարպետի կոչում, իսկ 14 տարեկանում ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել ինձ։ 14-ից 16 տարեկանում երկու անգամ դարձել եմ Արևմտյան Ասիայի չեմպիոն: Ես առաջին աղջիկն էի, ով ասիական քաղաքների մրցույթում գրավեց երրորդ տեղը։ Երկրորդ տիտղոսը նվաճեցի աշխարհի ուսանողաների թիմային մրցաշարում և 18 տարեկանում նվաճեցի շախմատի կանանց գրոսմայստերի կոչում՝ հաղթելով շախմատի կանանց աշխարհի չեմպիոն Անտոնետա Ստեֆանովային»։
2007 թվականին Չինաստանի Մակաո քաղաքում կայացած ասիական խաղերում Փարիդարն արագ շախմատի անհատական առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի և թիմային արագ շախմատում բրոնզե մոդելի: 2009 թվականին Վիետնամի Քուանգ Նինհ նահանգում կայացած Շախմատի կայծակնային խաղի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ։ Փարիդարը 2003, 2005 և 2008 թվականներին Ասիայի կանանց շախմատի թիմային խաղերում նվաճեց առաջին, իսկ անհատական խաղերում՝ 3-րդ տեղերը: Փարիդարը 2009-ին անհատական մրցումներում նվաճեց առաջին, թիմային խաղերում՝ 3-րդ տեղերը: Շախմատիստուհի Շադի Փարիդարի խոսքերով՝ «Իրանն այս ոլորտում հաջողության հասնելու մեծ ներուժ ունի։ Իրանի կանանց շախմատը Սառա Խադիմ ալ-Շարիայի նման խաղացողի շնորհիվ կարող է նվաճել աշխարհի լավագույն մրցանակը խաղացողների շրջանում: Նման ներուժ ու հնարավորություն ևս շատ ունենք մրցավարական բաժնում»:
Խաղալը յուրաքանչյուր մարդու կյանքի ամենամեծ բնական մասն է: Ըստ մարմնամարզության վարպետների, երբ երիտասարդը տանից դուրս զբաղվում է ծանր սպորտով, նա կարող է հաճույք ստանալ իր խաղից ու առաջընթացից: Բայց Շախմատի ֆեդերացիան այլ տեսակետ ունի խաղալու մասին: Ֆեդերացին ասում է. «Մենք տվյալ պահի ադերնալինը բարձրացնող խաղերը փոխարինում ենք ռազմավարական խաղերով: Շախմատը դասական ռազմավարական խաղ է, որը մարտահրավեր է նետում աշխարհի լավագույն մտքերին»:
Շախմատը հնագույն խաղերից է, որը մեծ տարածում է գտել մարդկանց շրջանում և պահպանվել է մինչ օրս։ Այս խաղը ավելի քան 1500 տարվա պատմություն ունի, և որոշ պատմաբաններ կարծում են, որ շախմատը ծագել է Իրանում։ Որոշ մարդիկ այն վերագրում են հնդիկներին, հույներին, հռոմեացիներին, բաբելոնացիներին, սկյութներին, եգիպտացիներին, հրեաներին, չինացիներին, անգլիացիներին կամ արաբներին: Ճիշտ է, շախմատ խաղալը հիմնված չէ ֆիզիկական ուժի վրա, բայց պրոֆեսիոնալ շախմատիստների համար անհրաժեշտ է լինել ֆիզիկական լավ վիճակում։ Պրոֆեսիոնալ խաղացողների խաղը սովորաբար տևում է 7-ից 9 ժամ, իսկ ամենափոքր սխալի դեպքում խաղացողը կորցնում է իր կենտրոնացումը և արագ պարտվում։ Ուստի շախմատիստների համար նախապատրաստությունն ու ֆիզիկական առողջությունն էական նշանակություն ունեն: 1999 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) շախմատը ճանաչեց որպես մարզաձև,սակայն այն չներառեց օլիմպիական ծրագրում։ ՖԻԴԵ-ն անցկացնում է սեփական շախմատի օլիմպիադաները:
Իհարկե, այս հարցը ոչ մի ազդեցություն չունի Օլիմպիական խաղերում շախմատի մրցումներն առավել ընդգծված դարձնելու վրա, սակայն ցույց է տալիս, որ այս խաղի բնորոշ հատկանիշները չեն տարբերվում մյուս մարզաձևերից։ Ի տարբերություն հասարակական կարծիքի՝ շախմատը սպորտ է, և նրա պրոֆեսիոնալ խաղացողները, բացի ֆիզիկական պատրաստվածությունից, պետք է ունենան շատ բարձր մտավոր պատրաստվածություն։ Պրոֆեսիոնալ խաղացողի մարզումն ու գրաֆիկը շատ ծանր ու խիստ են։ Մինչև խաղի մեկնարկը, խաղի ընթացքում և հետո շախմատիստը պետք է պահպանի մի շարք կանոններ: Հետաքրքիր է իմանալ, հակառակ դեպքում նա կարող է խիստ պատիժների ենթարկվել ու տուգանվել։
Շադի Փարիդարը 4 անգամ նվաճել է շախմատի ազգային չեմպիոնի տիտղոսը և իրանցի առաջին շախմատիստուհին է, ով արժանացել է գրոսմայստերի կոչման։ Այժմ նա Իրանի կանանց շախմատի ֆեդերացիայի փոխնախագահն է և «Շահրբանու» մարզամշակութային համալիրի պատվավոր մարզիչներից մեկը, ով փորձում է բացահայտել և աջակցել այս մարզաձևում տաղանդավոր ու ընդունակ պատանիներին։ Շախմատ մարզաձեւից իր քաղած դասերի մասին Շադի Փարիդարն ասում է.«Մտածելն առաջին ուսուցումն է։ Շատ տեղերում պետք է ճիշտ որոշում կայացնել, ճիշտ կողմնորոշվել, և այս դեպքում շախմատն ինձ շատ է օգնել։ Շատ տեղերում պետք է ռիսկի դիմել, կառավարել, շատ տեղերում պետք է զոհաբերություններ անել։ Այս բոլորը ես սովորել եմ շախմատից։ Շախմատը նաև ցույց է տվել իմ թույլ և ուժեղ կողմերը և դրանց վերացման ուղիները: Շախմանը նաև ինձ սովորեցրել է, որ կյանքում և դժվար պահերին ինչպես լավագույն որոշումն ընդունել և ամենակարևորը՝ կյանքի դժվարությունների ժամանակ լինել համբերատար և ճգնաժամի ժամանակ ունենալ կառավարման կարողություն... և այս բոլորը ինձ համար շախմատի եզակի արդյունքների ընդամենը մի մասն են»: