Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդունեց Հունաստանի վարչապետին
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասաց. «Եվրոպան պիտի քննադատվի նրա համար, որ հակառակ անցյալի ԱՄՆ-ի հանդեպ անկախ կամքի տեր չէ և եվրոպացիները պիտի սրբագրեն այդ թուլությունը»:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով մշակույթի ու քաղաքակրթության բնագավառներում Իրանի ու Հունաստանի փայլուն անցյալին նշեց. «Այս ուղևորությունը կարող է լավ սկիզբ լինել փոխանակումների ծավալի մեծացման և երկարաժամկետ համագործակցությունների ընդլայնման համար»:
«Ահաբեկչությունը վարակիչ ու վտանգավոր հիվանդություն է, որի հանդեպ եթե բոլորի կողմից լուրջ վերաբերմունք ցուցաբերվի հնարավոր կլինի դա վերահսկել, սակայն ոմանք ուղղակի կամ անուղղակի կերպով սատարում են ահաբեկչական հոսանքներին»,-ասաց ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Սիրիայի կապակցությամբ Հունաստանի վարչապետի կատարած արտահայտություններին:
Նա անդրադառնալով Իրանի ու Հունաստանի քաղաքականությունների ընդհանրություններին ու համընթացությանն ասաց. «Հունաստանի կառավարությունը լիովին անկախ քաղաքականություն ու ընթացք է որդեգրել և հույսով ենք, որ կկարողանա հաղթահարել տնտեսական բարդությունները և հունական պատվիրակության Թեհրան կատարած ուղևորությունը հող կպատրաստի երկու երկրի շահերի ամրապնդման համար»:
Հանդիպման ժամանակ Հունաստանի վարչապետը խոսքն ուղղելով Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդին ասաց. «Դուք մեծ ու պատվարժան մի ժողովրդի առաջնորդն էք, ով պատմության ընթացքում ու նաև իր իդեալների ու անկախության պաշտպանության ուղղությամբ որոշիչ դերակատարություն է ունեցել»:
«Այս ուղևորությունը շրջադարձային է լինելու երկկողմ հարաբերություններում և ծառայելու է երկու երկրի շահերին»,-ընդգծեց Ցիպրասը, Իրան կատարած ուղևորությունը համարելով բոլոր մակարդակներում համագործակցության ընդլայնմանն ուղղված քաղաքական ընդհանուր կամքի գոյության ապացույցը: