Վրաստանը չեղարկում է Իրանի հետ վիզային ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/iran-i3232-Վրաստանը_չեղարկում_է_Իրանի_հետ_վիզային_ռեժիմը
Թեհրանն ու Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերութւունները բոլոր ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 06:25 Asia/Tehran
  • Վրաստանը չեղարկում է Իրանի հետ վիզային ռեժիմը

Թեհրանն ու Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերութւունները բոլոր ոլորտներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը, երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

«Իրանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը պետք է ամրապնդվի երկու ժողովուրդների շահերին համապատասխան», -ընդգծել է Ռուհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանն ու Թբիլիսին մեծ ներուժ ունեն տնտեսական համագործակցությունը լավացնելու համար եւ նշել, որ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը կօգնի բարելավել հարաբերությունները:

Իր հերթին Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նոր գլուխ բացել երկկողմանի հարաբերություններում:

Վրաստանի վարչապետը նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակում կայցելի Թեհրան, ինչպես նաեւ Իրանի նախագահին հրավիրել է այցելել Թբիլիսի: