Արաֆեյի աղոթքը կկազմակերպվի բովանդակ Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i34243-Արաֆեյի_աղոթքը_կկազմակերպվի_բովանդակ_Իրանում
Արաֆեյի բազմաշնորհ աղոթքն այսօր՝ կիրակի կկազմակերպվի բովանդակ Իրանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 03:04 Asia/Tehran
  • Արաֆեյի աղոթքը կկազմակերպվի բովանդակ Իրանում

Արաֆեյի բազմաշնորհ աղոթքն այսօր՝ կիրակի կկազմակերպվի բովանդակ Իրանում:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Հաջջի և ուխտագնացության կազմակերպության տնօրեն Սաիդ Օհադին շաբաթ երեկոյան Իրանի հյուսիսային Ռաշտ քաղաքում ասաց. «Արաֆեյի բազմաշնորհ աղոթքը կիրակի ժամը 15-ին, Մինայի ողբերգության զոհերի հիշատակին տեղի կունենա Իրանի գերեզմանատների նահատակների բաժիններում ու աղոթավայրերում»:

«Թեհրանում Արաֆեյի աղոթքը տեղի կունենա Էմամ Խոմեյնու անվան մեծ աղոթավայրում՝ Մոսալայում, որի ընթացքում կբանախոսի Հաջջում մեծահարգ առաջնորդի ներկայացուցչության պատասխանատու Ղազի Ասկարը»,-հայտարարել է Օհադին:

Այս տարի Արաֆեյի աղոթքն այն պայմաններում է կազմակերպվում Իրանում, երբ Ալե Սաուդի ռեժիմը արգելել է Հաջջի արարողությանն իրանցի ուխտավորների մասնակցությունը:

Հիշեցնենք, որ անցած տարի Աստծո տան հազարավոր ուխտավորներ, այդ թվում հարյուրավոր իրանցիներ երբ Ռամյե Ջամարաթի արարողությունից հետո գնում էին դեպի Մինա, ճանապարհը խցանվելու, բազմության հրմշտոցի և Արաբիայի պատասխանատուների ապաշնորհության պատճառով աղետի մատնվելով, զոհվեցին: