Հաջջի կառավարման համար անհրաժեշտ է ստեղծել  իսլամական միջազգային կոմիտե
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34420-Հաջջի_կառավարման_համար_անհրաժեշտ_է_ստեղծել_իսլամական_միջազգային_կոմիտե
Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ՌԴ-ի «Ժամանակակից աշխարհի քաղաքականությունների ու կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Մաքսիմ Շևչենկոն ասել է.«Հաջջի ուխտագնացության կազմակերպումն ու կառավարումը պիտի ստանձնի իսլամական մի քանի երկրների ղեկավարներից կամ ավագ պաշտոնատարներից կազմված կոմիտեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2016 16:57 Asia/Tehran
  • Հաջջի կառավարման համար անհրաժեշտ է ստեղծել  իսլամական միջազգային կոմիտե

Երկուշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ՌԴ-ի «Ժամանակակից աշխարհի քաղաքականությունների ու կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Մաքսիմ Շևչենկոն ասել է.«Հաջջի ուխտագնացության կազմակերպումն ու կառավարումը պիտի ստանձնի իսլամական մի քանի երկրների ղեկավարներից կամ ավագ պաշտոնատարներից կազմված կոմիտեն»:

Շարունակելով իր խոսքերը Շևչենկոն հավելել է.«Սաուդյան Արաբիան է Մինայի ողբերգության անմիջական պատասխանատուն, քանի որ այդ երկիր այցելող ուխտավորների անվտանգությունը ապահովելու հարցում ինքն է պատասխանատու»:

Ռուս փորձագետի խոսքերով, սաուդական իշխանությունը մեծ եկամուտ է ապահովում Հաջջի ուխտագնացության անցկացման օրերին: Այդ օրերին ուխտավորների անվտանգությունն ապահովելու փոխարեն այդ գումարները ներդրվում են արևմտյան  բանկերում ու ֆինանսական հաստատություններում, ինչը ամբողջությամբ սխալ և անընդունելի քայլ է»: