Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձը՝ Մինայի ողբերգության տարելիցի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i34369-Իրանի_իսլամական_խորհրդարանի_նախագահի_ուղերձը_Մինայի_ողբերգության_տարելիցի_առիթով
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին Մինայի ողբերգության առաջին տարելիցի առիթով այսօր հղած ուղերձում ընդգծել է.«Իսլամ աշխարհը և մարդու իրավունքների համաշխարհային կազմակերպությունները պետք է իրենց օրակարգում ներառեն Մինայի ողբերգության համար փաստահավաք կոմիտե ստեղծելու հարցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2016 09:10 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձը՝ Մինայի ողբերգության տարելիցի առիթով

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին Մինայի ողբերգության առաջին տարելիցի առիթով այսօր հղած ուղերձում ընդգծել է.«Իսլամ աշխարհը և մարդու իրավունքների համաշխարհային կազմակերպությունները պետք է իրենց օրակարգում ներառեն Մինայի ողբերգության համար փաստահավաք կոմիտե ստեղծելու հարցը»:

 

Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.«Մինայի ողբերգությունը վկայում է Հաջջի ուխտագնացության կազմակերպման ու կառավարման հարցում Սաուդյան Արաբիայի իշխանավորների թերացումների մասին»:«Այսօր,Ղուրբան բարեբաստիկ տոնին զուգահեռ, Իրանի ժողովուրդը և աշխարհի մուսուլմանները սգում են Մինայի ողբերգության անմեղ զոհերի կորուստը», ասված է ուղերձում:

«Սաուդյան ռեժիմի երիտասարդ ու փառամոլ ղեկավարնների սխալներով լի քաղաքականությունները , այդ թվում Եմենի դեմ ոտնձգությունը , տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկիչներին հովանավորելը և Երուսաղեմը բռնագրավող ռեժիմին թաքուն ու բացահայտ հովանավորություն ցուցաբերելը , վտանգի տակ են դրել  Իսլամ կրոնի իրական էությունը», ասված է Լարիջանիի ուղերձում: