Թեհրանի հայոց թեմի առաջնորդի արտահայտությունները  իրանահայերի իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i35041-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդի_արտահայտությունները_իրանահայերի_իրավիճակի_կապակցությամբ
Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասել է.«Իրանում բնակվող հայերը ընդունվել են որպես Իրանի քաղաքացիներ»:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2016 19:05 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդի արտահայտությունները  իրանահայերի իրավիճակի կապակցությամբ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ասել է.«Իրանում բնակվող հայերը ընդունվել են որպես Իրանի քաղաքացիներ»:


Շաբաթ սեպտեմբերի 17-ին, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանում «Ալիք» օրաթերթի հիմնադրման 85-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը հավելել է.«Իրանում հայերին հատկացված տասնյակ եկեղեցիների ու այլ կառույցների հիմնադրումը խոսում է այն մասին, որ Իրանում հայերը ընդունված են որպես  քաղաքացիներ»:

Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը նշել է.«Իրանցիների  ու հայերի միջև կա պատմական կապ և Իրանում հայերը մեծ զարգացում են ապրել»:

«ԻԻՀ-ի Սահմանադրության մեջ հայերի համար հատուկ դիրք է ապահովված և նրանք հարգված են այս երկրում», շեշտել է Տ.Սեպուհ Արք. Սարգսյանը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանի ու Հայաստանի լրատվամիջոցները կատարելով իրենց  առաքելությունը, ջանքեր գործադրեն երկու ժողովուրդների իրական դիմագծերի ներկայացման մեջ»: