Իրանն ու Շվեյցարիան ընդգծեցին տարածաշրջանային ճգնաժամերի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ու Շվեյցարիայի ԱԳ նախարարության տեղակալն ընդգծեցին Սիրիայում ու Եմենում ճգնաժամերի համար քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Շվեյցարիայի ԱԳ նախարարության տեղակալ Իվ Ռոսիյեի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով տարածաշրջանում անվտանգության ու անդորրի վերականգնման ուղղությամբ Իրանի վճռականությունն, ասաց. «Իրանը շարունակ հավատած է եղել տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի կարգավորման համար քաղաքական լուծումների կիրառմանը և այդ ուղղությամբ որևէ ջանք չի խնայել»:
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական միջամտություններն ու թույլ տված իրարահաջորդ սխալները Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Միջին Արևելքից մինչև Աֆրիկայի հյուսիս այլ երկրների անբարեկարգ վիճակի պատճառներից են համարվում»,-ասաց Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներում Իրանի ռազմական խորհրդատվական բնույթի ներկայությունը ազդեցիկ օժանդակություն է համարվում ահաբեկչության ճամբին:
«Եթե բոլոր երկրների կողմից ահաբեկչության չար երևույթի դիմակայման համար լուրջ ու հավաքական համագործակցություն չիրականացվի տարածաշրջանում ու աշխարհում խաղաղությունն ու կայունությունը լուրջ սպառնալիքի առջև կկանգնեն»,-նշեց Ամիր Աբդոլլահյանը:
Շվեյցարիայի ԱԳ նախարարության տեղակալն է: այս հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ այդ երկրի կառավարությունը ողջունում է տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ Իրանի քայլերն, ասաց. «Որոշ սխալ քայլերով հանգեցրել են աշխարհում բազմաթիվ ճգնաժամերի ձևավորմանն ու տարածմանը, որոնց սանձումը չափազանց բարդ գործ է»:
«Շվեյցարիան շարունակ քաղաքական ու ոչ-ռազմական քայլերը համարում է ճգնաժամերի կարգավորման միակ ուղին և այդ ուղղությամբ Իրանի պես երկրների համագործակցության կարիք ունի»,-ընդգծեց Իվ Ռոսիյեն: