Ռոհանի.«Թեհրանը ողջունում է Պեկինի հետ համագործակցությունների ամրապնդումը»
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Պաշտոնական Թեհրանը ողջունում է Պեկինի հետ երկկողմ համագործակցությունների ամրապնդումը տարբեր, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում»:
Նոյեմբերի 15-ին, Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանքուանգի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ահաբեկչությունը և մի շարք երկրների կողմից այլ երկրների ներքին հարցերին միջամտությունները մեծ սպառնալիքներ են համարվում»:
Շեշտելով որ, Ասիա մայրցամաքի և Հնդկական օվկիանոսի, Չինական ծովի ու Պարսից Ծոցի անվտանգության խնդիրները տարանջատելի երևույթներ չեն, Ռոհանին հավելել է.«Իրար սատարելով պիտի պահպանենք Ասիայի անվտանգությունը: իրանն այսօր էլ մեծ դերակատարություն ունի համաշխարհային անվտանգության ու կայունության հաստատման գործում»:
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ռազմավարական դիրքին, Չինաստանի պաշտպանության նախարարը կարևորել է երկու երկրների համագործակցությունների զարգացման անհրաժեշտությունը: «Այդ կապակցությամբ Չինաստանի և Իրանի դիրքորոշումները շատ մոտ են իրար»: