Քյամալվանդի. Իրանը կատարել է Համատեղ ակտի ծրագրով ստանձնած պարտավորությունները
ԻԻՀ Ատոմային էներգետիկայի կազմակերպության միջազգային ու իրավական հարցերով տեղակալն ու խոսնակն ասել է, որ Իրանը հարգել է Համատեղ ակտի ծրագրում նշված ծանր ջրի կապակցությամբ ստանձնած պարտավորությունները և հավատարիմ է մնում դրանց:
ԻԻՀ Ատոմային էներգետիկայի կազմակերպության միջազգային ու իրավական հարցերով տեղակալ ու խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին հինգշաբթի երեկոյան պատասխանելով Իրանի ծանր ջրի պաշարները թույլատրված չափերը գերազանցելու մասին ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի հայտարարությանն ասել է. «Համատեղ ակտի ծրագրի համաձայն, մեք պիտի միջազգային շուկաներում վաճառեինք 130 տոննայից առավել արտադրված ծանր ջուր, որի 70 տոննան արդեն վաճառվել է և այդ կապակցությամբ բանակցությունները շարունակվում են հաճախորդ երկրների ու հատկապես եվրոպացիների հետ»:
«Կարևորն այն է, որ մենք միջազգային շուկաներին ներկայացնենք 130 տոննայից առավել արտադրված մեր ծանր ջուրը, ինչը միջուկային համաձայնությամբ գտնվում է մեր օրակարգում: Եվ քանի դեռ Համատեղ ակտի ծրագիրն ուժի մեջ է մնում, մենք կատարելու ենք մեր ստանձնած պարտավորությունները»,-ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Քյամալվանդին:
Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության խոսնակը վերահսկողության պայմանագրերի, լրացուցիչ արձանագրությունների ու Համատեղ ակտի համապարփակ ծրագրի շրջագծում ստանձնած պարտավորություններին Իրանի լիարժեք հավատարմության մասին Ամանոյի ընդգծումը ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի զեկույցի կարևոր կետերից է համարել: