Միջազգային հանրությանը մտահոգում է Իսրայելի միջուկային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i43201-Միջազգային_հանրությանը_մտահոգում_է_Իսրայելի_միջուկային_ծրագիրը
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգություն է պատճառում միջազգային հանրությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 04:15 Asia/Tehran
  • Միջազգային հանրությանը մտահոգում է  Իսրայելի միջուկային ծրագիրը

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգություն է պատճառում միջազգային հանրությանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ուրբաթ օրը Վճռադատ խորհրդի նոյեմբեր ամսվա սեզոնային նստաշրջանում նշել է, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագրի նկատմամբ  արևմուտքի երկակի քաղաքականությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: « ՄԱԳԱՏԷ-ն պետք է լուրջ  ուշադրություն ցուցաբերի  այս հարցի նկատմամբ և վերահսկի Ռեժիմի գործունեությունը»:

Նաջաֆին անդրադարձել է  Իսրայելի` Էն Փի Թի-ին միանալու և նրա միջուկային կառույցները գործակալության վերահսկողության պայմանագրերի լիարժեք քննությանը ենթարկվելու կապակցությամբ միջազգային հանրության իրարահաջորդ պահանջներին:  «Սիոնիստական ռեժիմն անցնող տարիների ընթացքում անտեսելով միջազգային հանրության օրինական պահանջը և ոտնահարելով միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները, շարունակել է իր միջուկային ռազմական ծրագրերի ընդլայնումը». ասել է նա:

ՄԱԳԱՏԷ-ում Հորդանանի դեսպանը , արաբական խմբի անդամ երկրների անունից մի հաղորդագրություն է ընթերցել  և դատապարտել է Իսրայելի միջուկային ծրագրերի հանդեպ արևմուտքի  հովանավորությունը: Նա Իսրայելից պահանջել է  առանց նախապայմանի միանալ Էն Փի Թի-ին:  «Մինչև այդ նպատակի իրագործումը, տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք համարվող Իսրայելի միջուկային ծրագրերը պիտի մնան գործակալության օրակարգում». ասել է Հորդանանի դեսպանը: