Միջազգային հանրությանը մտահոգում է Իսրայելի միջուկային ծրագիրը
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգություն է պատճառում միջազգային հանրությանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ուրբաթ օրը Վճռադատ խորհրդի նոյեմբեր ամսվա սեզոնային նստաշրջանում նշել է, որ Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագրի նկատմամբ արևմուտքի երկակի քաղաքականությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: « ՄԱԳԱՏԷ-ն պետք է լուրջ ուշադրություն ցուցաբերի այս հարցի նկատմամբ և վերահսկի Ռեժիմի գործունեությունը»:
Նաջաֆին անդրադարձել է Իսրայելի` Էն Փի Թի-ին միանալու և նրա միջուկային կառույցները գործակալության վերահսկողության պայմանագրերի լիարժեք քննությանը ենթարկվելու կապակցությամբ միջազգային հանրության իրարահաջորդ պահանջներին: «Սիոնիստական ռեժիմն անցնող տարիների ընթացքում անտեսելով միջազգային հանրության օրինական պահանջը և ոտնահարելով միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները, շարունակել է իր միջուկային ռազմական ծրագրերի ընդլայնումը». ասել է նա:
ՄԱԳԱՏԷ-ում Հորդանանի դեսպանը , արաբական խմբի անդամ երկրների անունից մի հաղորդագրություն է ընթերցել և դատապարտել է Իսրայելի միջուկային ծրագրերի հանդեպ արևմուտքի հովանավորությունը: Նա Իսրայելից պահանջել է առանց նախապայմանի միանալ Էն Փի Թի-ին: «Մինչև այդ նպատակի իրագործումը, տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք համարվող Իսրայելի միջուկային ծրագրերը պիտի մնան գործակալության օրակարգում». ասել է Հորդանանի դեսպանը: