ԻԼԻՊ-ը նպատակ ունի իսլամաֆոբիա տարածել
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իրաքյան ներկայացուցչության պատասխանատուն ասել է.-«ԻԼԻՊ-ը նպատակ ունի իսլամաֆոբիա տարածել»:
«ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հոջջաթ Օլ-Էսլամ Նաջաֆ Նաջաֆին անդրադարձել է Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոճրագործություններին, ասելով.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը համաշխարհային իմպերիալիզմի ու սիոնիզմի ստեղծածն է»:
«Համաշխարհային իմպերիալիզմը իր ողջ կարողությամբ փորձում է իսլամական աշխարհի ընդդիմադիրների միջև կապ հաստատել: Իսկ նման հանգամանքներում, մուսուլմանները պարտականություն ունեն միասնականությամբ դիմագրավել վտանգավոր դավադրություններին».-ասել է նա:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իրաքյան ներկայացուցչության պատասխանատուն նշել է.-«Այսօր այս երկրի երիտասարդները կանգնել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և Իրաքը մաքրելու են այդ խմբից»:
Հոջջաթ Օլ-Էսլամ Նաջաֆ Նաջաֆին հոսեյնական Արբաիը համարել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մուսուլմանների միասնության ուղղությամբ կատարված գլխավոր ու անհրաժեշտ քայլը: