Իրանը գլխավորում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականն ասել է.-«Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի իրական առաջնորդն է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունը»:
Երկուշաբթի օրը Թեհրանում կայացած «Միջազգային համակարգը, ԻԻՀ արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով երրորդ միջազգային համագումարում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ մի շարք երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան սրում են տարածաշրջանի իրավիճակը։ Իրաքում ժողովրդավարության վրա հիմնված իրադարձություններն անընդունելի են Սաուդյան Արաբիայի համար::
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը օժանդակում է ահաբեկչության տարածմանը և իր նպատակների հասնելու համար Սաուդյան Արաբիային օգտագործում է որպես գործիք:
Անդրադառնալով Իրաքը և Սիրիան մասնատելու որոշ երկրների ջանքերին, Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է, որ Արևմուտքի հետախուզական գործակալությունները փորձում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման միջոցով իրագործել Միջին Արևելքի քարտեզի փոփոխման և երկրների մասնատման գաղափարը: