Իրանը դատապարտել է Քաբուլի ահաբեկչական հարձակումը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք՝ Քաբոլում Էմամ Հոսեյնի սգավորների դեմ ահաբեկիչների իրականացրած հարձակումն: Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ահաբեկչության տարածման կապակցությամբ:
Երկուշաբթի օրը Բահրամ Ղասեմին նշել է, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել միայն համաշխարհային համագործակցության միջոցով:
Անդրադառնալով ահաբեկչական խմբերի հանդեպ որոշ երկրների բացահայտ ու թաքուն հովանավորություններին, Ղասեմին նշել է, որ ահաբեկիչներին կարճատև նպատակների իրագործման համար միջոց ծառայեցնելը նպաստումէ ահաբեկչության տարածմանը: «Նման քաղաքականությունն ուշ թե շուտ վնասելու է նաև այն կիրառողներին»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Քաբուլի մզկիթներից մեկում իրականացված և տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու պատճառ դարձած ահաբեկչական քայլը և ցավակցել Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին:
Երկուշաբթի օրը, Քաբուլի մզկիթներից մեկում Արբաինի արարողության մասնակիցների վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով նահատակվեց շուրջ 50 և վիրավորվեց 70 մարդ: